ՖԻՖԱ-ն ֆուտբոլի Նիգերիայի հավաքականին ժամանակավորապես արգելել է մասնակցել միջազգային մրցաշարերի, հայտնում է կազմակերպության կայքը:
Պատճառը Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ամին Մայգարիի հեռացումն է: Նրան Նիգերիայի սպարտի նախարարը պաշտոնանկ էր արել ԱԱ-2014-ի 1/8 եզրափակիչում ֆրանսիացիներից կրած պարտության համար:
ՖԻՖԱ-ում կարծում են, որ երկրի ղեկավարությունը պետք է չմիջամտի ֆոււտբոլի ֆեդերացիայի գործերին:
ՖԻՖԱ-ն նմանատիպ խախտման համար նիգերիացիներին ցանկանում էր պատժել նաեւ 2010-ին, երբ երկրի նախագահ Գուդլակ Ջոնաթանը ստիպված եղավ վերադարձնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում