16:00  ,  7 հուլիսի, 2014

Ռոբերտ Արզումանյանը գլխի վնասվածք ստանալուց հետո մեկնել է Մոսկվա

Ղազախստանի «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը բուժզննում անցնելու համար մեկնել է Մոսկվա: Ղազախստանի առաջնության 19-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանը «Կայրաթի» հետ խաղում հարված է ստացել գլխին: Կասկածում են ուղեղի ցնցում: Սպասվում է, որ նա Ղազախստան կվերադառնա հուլիսի 9-ին: Sports.kz-ն ենթադրում է, որ Ռոբերտ Արզումանյանը Մոսկվայում կբանակցի նաեւ հնարավոր տեղափոխության հարցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում