01:40  ,  7 հուլիսի, 2014

Գեւորգ Ղազարյանը միացել է «Օլիմպիակոսին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը սկսել է մարզվել ֆուտբոլի Հունաստանի 41-ակի չեմպիոն «Օլիմպիակոսի» կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը վերջերս Դոնեցկի «Մետալուրգից» էր տեղափոխվել «Օլիմպիակոս», որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Հուլիսի 12-ին «Օլիմպիակոսն» ընկերական խաղ է անցկացնելու ռուսական «Կրասնոդարի» հետ:

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսի» նորկեներից է նաեւ «Մոնակոյի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English