17:07  ,  4 հուլիսի, 2014

Ֆուտբոլի պատմության ամենախոշոր հաշիվները

NEWS.am Sport-ն առանձնացրել է ազգային հավաքականների մասնակցությամբ առավել խոշոր հաշվով ավարտված ֆուտբոլային մի քանի հանդիպումներ:

  1. Ավստրալիա - Ամերիկյան Սամոա՝ 31:0

Այս հավաքականների միջեւ հանդիպումը կայացել է 2001-ին՝ ԱԱ-2002-ի ընտրական փուլի ժամանակ: Խաղում գրանցված հաշիվը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ (հավաքականներ): Հանդիպման հերոս է դարձել Արչի Թոմսոնը, ով խփել է 13 գոլ:

    2. Ճապոնիա - Ֆիլիպիններ՝ 15:0

Հանդիպումը կայացել է 1967-ին: Հատկանաշական է, որ այս հաղթանակից ուղիղ 50 տարի առաջ, ճապոնացիները պարտվել էին ֆիլիպինցիներին 2:15 հաշվով:

    3. Բրազիլիա - Նիկարագուա՝ 14:0

1975-ին Բրազիլիայի հավաքականը Նիկարագուայի նկատմամբ առավելության հասավ 14:0 հաշվով: Լուիս Ալբերտոն դարձել է չորս գոլի հեղինակ:

    4. Գերմանիա - Սան Մարինո՝ 13:0

2006թ. սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպման հաշիվն առայժմ 21-րդ դարի խոշորագույն հաղթանակն է Եվրոպայում: Հանդիպման ընթացքում չորս գոլի հեղինակ է դարձել Լուկաս Պոդոլսկին: Բայց սա  Գերմանիայի ազգային թիմի խոշորագույն հաղթանակը չէ: Ավելի քան մեկ դար առաջ` 1912-ի հուլիսի 1-ին Գերմանիայի հավաքականը առաջին անգամ հանդիպել է Ռուսաստանի թիմին եւ 16:0 հաշվով  առավելության հասել մրցակցի նկատմամբ:

    5. Իսպանիա - Թաիթի՝ 10:0

2013թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 10 գնդակ  ուղարկեց Թաիթիի դարպասը: 2004-ին Թաիթին նույն հաշվով պարտվել էր Նոր Զելանդիային:

    6. Անգլիա - Պորտուգալիա՝ 10:0

Այս հաշիվը գրանցվել է հեռավոր 1947-ին՝ Լիսաբոնում, ընկերական հանդիպման ժամանակ:

    7. Իսպանիա - Ավստրիա՝ 9:0

1999-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում,  Իսպանիայի հավաքականն Ավստրիայի դարպասն է ուղարկել 9 գնդակ: Հանդիպման հերոսը Ռաուլն էր, ով խփել է չորս գնդակ:

Նշենք, որ ֆուտբոլի պատմության մեջ գրանցված ռեկորդային հաշիվը՝  149:0-ն է: Այս աննախադեպ հաշիվը գրանցվել է 2002-ին: Մադագասկարի չեմպիոն «Ադեմայի» եւ «Լ՛Էմիրնիի» միջեւ:  Խաղն ավարտվել է 149:0` հօգուտ գործող չեմպիոն «Ադեմայի» :

Բանն այն է, որ «Ադեմային» հաղթել օգնել  են հենց «Լ՛Էմիրնիի» ֆուտբոլիստները, ովքեր անընդհատ գրավել են սեփական դարպասը՝ ի նշան բողոքի:

Ֆուտբոլիստները նման հրահանգ ստացել էին գլխավոր մարզիչից: Երկրի բարձրագույն լիգայի նախորդ հանդիման  վերջին րոպեներին մրցավարը 11մետրանոց հարված էր  նշանակել «Լ՛Էմիրնինի» դարպասին՝ զրկելով նրանց հաղթանակից:

Պատրաստեց Շուշանիկ Հակոբյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում