15:39  ,  1 հուլիսի, 2014

Յունիոն Սիթիի քաղաքապետը մրցանակ է հանձնել Արդաշ Սահակյանին

ԱՄՆ-ի Յունիոն Սիթի քաղաքապետարանը պարգեւատրել է 92-ամյա դիզայներ Արդաշ Սահակյանին՝ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար, հաղորդում է Worldboxing-ը։

Սահակյանը զբաղվում է պատրաստմամբ բռնցքամարտի գոտիների, որոնց արժանանում են չեմպիոնները։ Նրա պատրաստած գոտիներն ընդունված են որպես ոչ միայն ավանդ սպորտի բնագավառում, այլեւ ԱՄՆ-ի մշակութային ժառանգություն։

2014-ի մայիսի 23-ին Յունիոն Սիթիի քաղաքապետ Բրայան Ստակը պատվավոր մրցանակ է շնորհել Արդաշ Սահակյանին եւ նրա կնոջը՝ Նազելիին։ Մրցանակի հանձնման արարողության ժամանակ բարձրացվել է հայկական դրոշը։ Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ում հայկական եղեկեցու ներկայացուցիչները։

Արդաշը ծնվել է Ռումինիայում։ Այնուհետեւ նա տեղափոխվել է ՀԱՀ, Բրազիլիա եւ վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում, որտեղ սկսել է զբաղվել բռնցքամարտի չեմպիոնական գոտիների պատրաստմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում