15:50  ,  19 հունիսի, 2014

Նորայր Գյոզալյան. Կարծում եմ՝ աշխարհի չեմպիոն կդառնա Բրազիլիան

Մարտունու «Ալաշկերտի» հարձակվող Նորայր Գյոզալյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսեց Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում իր նախապատվությունների մասին։ 

«Կիսաեզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունեն Բրազիլիան, Իտալիան, Գերմանիան եւ Չիլին: Ինքս կցանկանամ, որ հաղթի Իտալիան, բայց հակված եմ կարծելու, որ Բրազիլիան կդառնա չեմպիոն: Նրանց առաջին հանդիպումները չտպավորեցին, բայց քանի որ խաղում են տանը դա կխաղա իր դերը: Մենք տեսանք, թե ինչպես մրցավարները նույնպես միտված են օգնել նրանց»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով