Գերծանրքաշային կարգում WBC վարկխով աշխարհի չեմպիոն, 40-ամյա Վիտալի Կլիչկոն (44-2, 40 նոկաուտ) մտադիր է շուտով ավարտել մարզական կարիերան:
Կլիչկո ավագը հայտարարել է, որ այս տարի կանցկացնի եւս երկու մենամարտ եւ ամբողջովին կկենտրոնանա քաղաքականության վրա: Կլիչկոն Ուկրաինայի Բարեփոխումների ժողովրդավարական ալյանսի հիմնադիրն է եւ մտադիր է առաջադրվել Կիեւի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է BoxingScene-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում