Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը զրկվեց առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից:
Հունիսի 12-ին կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը սպիտակներով ոչ ոքի խաղաց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ՝ հավաքելով 3.5 միավոր: Մրցաշարի գործող հաղթող Սերգեյ Կարյակինը սպիտակներով պարտության մատնեց ռուս Վլադիմիր Կրամինիկին եւ 5 միավորով միանձնա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Վերջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:
Norway Chess 2014, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամինիկ (Ռուսաստան) ՝ 1:0
Պյոտր Սվիդլեր – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) ՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա) ՝ 0.5:0.5
Սիմեն Ագդեստեյն (Նորվեգիա) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) ՝ 0:1
Մրցաշարային աղյուսակ
Սերգեյ Կարյակին – 5 միավոր
Մագնուս Կարլսեն – 4.5
Ֆաբիանո Կարուանա – 4.5
Վլադիմիր Կրամինիկ – 4
Ալեքսանդր Գրիշչուկ – 4
Վեսելին Տոպալով – 4
Սիմեն Ագդեստեյ – 3.5
Լեւոն Արոնյան – 3.5
Պյոտր Սվիդլեր – 3.5
Անիշ Գիրի – 3.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում