02:19  ,  7 հունիսի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Վերջում կամ ֆիզիկապես հոգնեցինք, կամ զգացվեց թիմերի կարգերի տարբերությունը

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մայնցում մեկնաբանել է ընկերական խաղում Գերմանիայի հավաքականից կրած 1:6 հաշվով պարտությունը:

«Մինչեւ 70-րդ րոպեն առջեւում շատ բան չէր ստացվում, բայց հետեւում կարողանում էինք կոմպակտ խաղալ, բայց 1:1 հաշվից հետո, երեւի, թե ինչ-որ մի բան կատարվեց մեզ հետ, վստահությունն անցած ինքնավստահության, եւ դրա պատճառով բաց թողեցինք հինգ գնդակ: Վերջում կամ ֆիզիկապես հոգնեցինք, կամ զգացվեց թիմերի կարգերի տարբերությունը: Նորություններ է բերել Շալանդը թիմ: Հույս ունեմ, որ հետագայում շատ բաներ կսովորենք նրանից: Շատ ցավում եմ Ռոյսի վնասվածքի համար: Հույս ունեմ, որ նա շուտ կապաքինվի եւ կօգնի Գերմանիայի հավաքականին աշխարհի առաջնությունում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Վերա Մարտիրոսյան (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով