18:23  ,  5 հունիսի, 2014

Բեռնար Շալանդ. Արաս Օզբիլիսի բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար

Արաս Օզբիլիսի բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար, Մայնցում մեկնարկած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Արաս Օզիբիլիզից եւ Արտակ Եդիգարյանից բացի մենք վնասվածքներով ուրիշ խաղացողներ չունենք, բայդ դա արդեն շատ է: Ես շատ տխուր եմ Օզբիլիսի համար: Դա մեծ խնդիր է մեզ համար: Հուսամ նրա վիրահատությունը լավ կանցնի: Հույս ունեմ, որ նա պատրաստ կլինի հաջորդ խաղին: Օզբիլիսի առողջականի մասին ավելի մանրամասն կարող են ասել բժիշկները: Միայն կասեմ նրա վիճակը վատ է` արդեն երրորդ անգամ նույն ծունկն է վնասում:

Գերմանիայի համար այս խաղը նունպես այնքան կարեւոր է, որքան Հայաստանի: Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք խաղալ այսպիսի թիմի դեմ: Մեր մրցակիցները գնալով ավելի ուժեղանում են: Հաջորդ խաղերին մենք պետք է ուղղենք նախորդ խաղերի սխալները: Ես դեռ քիչ ժամանակ եմ ունեցել հավաքականի հետ»,- ասել է Բեռնար Շալանդը:

Գերմանիա - Հայաստան ընկերական հանդիպումը հունիսի 6-ին է: Մայնցում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի մրցակիցներն են Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Գանան:

Վերա Մարտիրոսյան (Մայնց)

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով