10:05  ,  26 մայիսի, 2014

Վիտալի Կլիչկոն՝ Կիեւի քաղաքապետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինական «Հարված» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ընտրվել է Կիեւի քաղաքապետ, փոխանցում է Ria Novosti-ն։

Ուկրաինացի բռնցքամարտիկը ստացել է քվեարկողների ձայների 57.4 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից, Կիեւի քաղաքային վարչության նախագահ Վլադիմիր Բոնդարենկոն՝ 8.2 տոկոս։

Հիշեցնենք, որ սա Վիտալի Կլիչկոյի՝ Կիեւի քաղաքապետ դառնալու երրորդ փորձն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում