14:15  ,  20 մայիսի, 2014

Արթուր Սարկիսով. Հայաստանի հավաքականի հավաքից առաջ տրամադրությունս աշխատանքային է

«Մայիսի 21-ին կժամանեմ Երեւան: Տրամադրությունս լավ է ու աշխատանքային»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Արթուր, ինչպես է զգացողությունդ ազգային հավաքականի հերթական հավաքից առաջ:

Մայիսի 21-ին կժամանեմ Երեւան: Տրամադրությունս լավ է ու աշխատանքային:

Նորեկների մասին ի՞նչ գիտես: Մեծ մասը Ռուսաստանում են հանդես գալիս:

Լսել եմ նրանց մասին, բայց դեռ ոչ ոքի հետ ծանոթ չեմ:

«Վոլգան» դուրս մնաց ռուսական Պրեմյեր լիգայից: Ցանկանո՞ւմ ես շարունակել կարիերադ այնտեղ:

Հավաքականի խաղերից հետո ես կմեկնեմ Նիժնի Նովգորոդ թիմիս հավաքներին մասնակցելու համար: Պայմանագիրս դեռ չի ավարտվել թիմի հետ: Դեռ չեմ մտածում կարգով ավելի ցածր լիգայում հանդես գալու մասին: Այժմ պետք է մարզվեմ, հետագա անելիքները պարզ կլինեն:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով