20:52  ,  14 մայիսի, 2014

Էդգար Մանուչարյան. Շատ ուրախացա ազգային հավաքականից հրավեր ստանալուց

Շատ ուրախացա հրավերը ստանալուց, անհամբեր սպասում եմ ազգային հավաքականի հավաքին։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կես տարվա դադարից հետո Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Էդգար Մանուչարյանը, ով Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում ճանաչվեց «Ուրալ» - «Կուբան» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ես միշտ հույս եմ ունեցել, որ եթե լավ խաղամ՝ ինձ կհրավիրեն հավաքական: Կես տարի չեմ խաղացել հավաքականում: Շատ ուրախացա հրավերը ստանալուց, անհամբեր սպասում եմ ազգային հավաքականի հավաքին: Վերջին հանդիպումներում եթե մարզիչը վստահում է ինձ 90 րոպե, դա խոսում է այն մասին, որ ես լավ մարզավիճակում եմ: Իհարկե, դեռ աշխատելու տեղ կա:

Հավաքական հրավիրված նորեկներին ծանոթ չեմ, բայց ընկերական հադիպումները նրա համար են, որ ավելի մտերիմ ծանոթանանք: Թիմում կա մրցակցություն եւ դա շատ լավ է:

«Կուբանի» հետ խաղում «Ուրալի» հնարավորությունները շատ մեծ էին Պրեմյեր լիգայում մնալու տեսանկյունից: Խաղից առաջ դա էր իմ մոտիվացիան, այլ ոչ թե իմ անձնական հաջողությունը:

«Ուրալում» մնալուս հավանականությունը մեծ է: Այս պահին տարբերակներ ունեմ այլ թիմերի հետ էլ: Բայց դեռ հստակ չեմ որոշել»,- ասաց Էդգար Մանուչարյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով