14:11  ,  8 մայիսի, 2014

Վահագն Միլիտոսյան. Մրցաշրջանը հաջող էր ինձ համար

Մրցաշրջանը հաջող էր ինձ համար: Խփել եմ շատ գոլեր եմ, շատ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում՝ խուսափելով վնասվածքներից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆրանսիական «Լավալի» հարձակվող Վահագն Միլիտոսյանը, ով անձնագրային ու զինծառայության հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանում միանալ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականին:

Վագահն, մրցաշրջանն ավարտվում է: Ի՞նչ ծրագրեր ունես: Մնալո՞ւ ես «Լավալում», թե՝ ոչ:

Պայմանագիրս «Լավալի» հետ ավարտվում է: Դեռ չգիտեմ, թե ինչ պետք է անեմ: Կարծում եմ՝ պայմանագիր կկնքեմ այլ թիմի հետ, բայց դեռ հստակ ոչինչ չկա:

Մրցաշրջանը հաջո՞ղ էր քեզ համար:

Մրցաշրջանը հաջող էր ինձ համար: Խփել եմ շատ գոլեր եմ, շատ ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում՝ խուսափելով վնասվածքներից:

Դու մի քանի անգամ հրավիրվել ես Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն անձնագրային խնդիրների պատճառով չկարողացար ժամանել: Այդ հարցը լուծվե՞լ է:

Հայաստան գալու հարցում դեռ փոփոխություններ չկան, բայց առաջիկա ամիսներին գործը պետք է որ առաջ շարժվի, սպասում եմ: Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների ելույթներին հետեւում եմ: Ամեն ինչից տեղյակ եմ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով