13:10  ,  29 ապրիլի, 2014

Ալեքսանդր Բուբնով. Մովսիսյանի եւ Օզբիլիսի բախտը չբերեց, որ հենց Կարպինի օրոք հայտնվեցին «Սպարտակում»

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղը գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հեռանալուց հետո NEWS.am Sport-ի համար մեկնաբանել է ռուս հայտնի ֆուտբոլային վերլուծաբան Ալեքսանդր Բուբնովը: 

«Սպարտակի» այսօրվա վիճակում հենց Օզբիլիսն ու Մովսիսյանն են, կարելի է ասել, որ միասին լավ են համագործակցում: Յուրան ավելի շատ խաղում է հարձակման սուր ծայրում, իսկ Օզբիլիսը ավելի հետ, բայց չգիտես ինչու նրանք Արասին օգտագործում են եզրերում, որտեղ նա ավելի քիչ արդյունավետ է:

Ձմեռային հավաքներից հետո երկուսն էլ լավ մարզավիճակում են: Յուրան կրկին սկսել է գոլեր խփել:
Արասի խաղը կախված է թիմակիցների գործողություններից: Պետք է նրա հետ բարձրակարգ ֆուտբոլիստներ խաղան, որպեսզի նա ցույց տա իր իրական մակարդակը: Բայց եթե Օզբիլիսին հետեւում են եվրոպական ակումբներից, կարծում եմ՝ նա հեշտ կկարողանա խաղալ այնտեղ. Արասն արդեն Եվրոպայում խաղալու փորձ ունի:

Կարպինի հեռանալը… Ես նրան ընդհանրապես մարզիչ չեմ համարում: Տղաների բախտը չբերեց, որ հենց Կարպինի ժամանակ հայտնվեցին թիմում: Եթե նրանք աշխատեին ավելի լավ մարզիչի հետ, ապա նրանց խաղային որակները ավելի ճիշտ կօգտագործվեին: 

«Սպարտակի» ճգնաժամը գալիս է Ֆեդունից: Նա չի կարողանում ճիշտ մարզիչ գտնել: Իսկ թիմի մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեի հետ աշխատելը լրիվ անհեթեթություն է: Եթե չգիտեք, թե նա ով է, փնտրեք տեղեկություն եւ կգտնեք: Ինձ անգամ անհարմար է պատմել, թե ինչերով է նա զբաղվել մինչեւ «Սպարտակի» տնօրեն դառնալը: 

Ռուսաստանում այսօր չկան այդպիսի փորձով մարզիչներ, ովքեր կարող են «Սպարտակում» աշխատել: Ռոմանցեւն է, բայց նրան չենք հաշվում»,- ասել է Բուդնովը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով