«Մոնակոն» պատրաստ է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, հաղորդում է goal.com-ը:
Վենգերըը «Մոնակոն» գլխավորել է 1988-1994 թվականներին՝ նվաճելով Ֆրանսիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները:
«Մոնակոյի» գլխավոր մարզիչի հավանական թեկնածուներից է նաեւ Մադրիդի «Ռեալի» երկրորդ մարզիչ Զինեդին Զիդանը, որը մտադիր է հաջորդ մրցաշրջանում սկսել ինքնուրույն մարզչական կարիերա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում