12:47  ,  22 ապրիլի, 2014

Մոյեսի պաշտոնանկությունը 10-րդն է Անգլիայի ընթացիկ առաջնությունում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի պաշտոնանկությունը 10-րդն էր ֆուտբոլի Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում, փոխանցում է The Telegraph-ը։

Ավելի վաղ պաշտոնանկ էին արվել Պաոլո Դի Կանիոն («Սանդերլենդ»), Իան Հոլուուեյը («Քրիսթալ Փելաս»), Մարտին Յոլը («Ֆուլհեմ»), Սթիվ Կլարկը («Վեստ Բրոմվիչ»), Անդրե-Վիլաշ Բոաշը («Տոտենհեմ»), Մալկի Մակեյը («Կարդիֆ»), Միքայել Լաուդրուպը («Սուոնսի»), Ռենե Մելենստենը («Ֆուլհեմ»), Կրիս Հյութոնը («Նորվիչ»)։

Անգլիայի չեմպիոնի ղեկավարությունը շոտլանդացի մասնագետի պաշտոնանկության մասին որոշումը կայացրել էր փետրվարին։ Մոյեսը կստանա 4.5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Մինչեւ մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Ռայան Գիգսը, ում կօգնի Նիկի Բատը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում