Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում հայ մարզուհին 3:0 հաշվով հաղթել է բրիտանուհի Քրիսթալ Բարքերին։ Այս հաղթանակի շնորհիվ Գրիգորյանը ոչ միայն ապահովել է բրոնզե մեդալը, այլեւ 2014թ. ամառային երիտասարդական Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Եզրափակիչի ուղեգրի համար Անուշ Գրիգորյանը կմրցի Վիետնամը ներկայացնող Թհան Նգույենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում