10:16  ,  21 ապրիլի, 2014

«Աթլետիկո» - «Չելսի». Հանդիպումը կսպասարկի Յունաս Էրիքսոնը

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչի առաջին հանդիպումը կսպասարկի շվեդական մրցավարական բրիգադը՝ Յունաս Էրիքսոնի գլխավորությամբ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Նրան կօգնեն Մատիաս Կլասենիուսը եւ Դանիել Վերնմարկը։ Լրացուցիչ օգնականներն են Ստեֆան Յուհանեսոնը եւ Մարկուս Ստրեմբերգսոնը, իսկ պահեստային մրցավարն է Դանիել Գուստավսոնը։

Հանդիպումը կանցկացվի ապրիլի 22-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում։ Հանդիպման մեկնարկը՝ 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում