Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Կրասնոդարում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կուբանի» դարպասը:
Բանակայիններից հերթական գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան, ով արդեն մեկ գնդակ է զիջում 16 գոլով ռմբարկուների ցուցակը գլխավորող Հալկին:
ԲԿՄԱ-ն 52 միավորով մնաց երրորդ տեղում է եւ 4 միավոր զիջում է առաջատար «Զենիթին»:
Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Կուբան» - ԲԿՄԱ՝ 0:4
Ստիվեն Ցուբեր, 39, Սեյդու Դումբիա, 45 (11մ.), Կոնստանտին Բազելյուկ, 49, Զորան Տոշիչ, 67
Հեռացում՝ Ռոման Բուգաեւ, 44 («Կուբան»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում