Անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում չեմպիոնության համար պայքարող «Մանչեսթեր Սիթին» տանը ոչ ոքի խաղաց հետնապահ «Սանդերլենդի» հետ՝ 2:2:
Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց մանչեսթերցիների բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն, սակայն խաղի վերջնամասում Անգլիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա հարձակվող Քոնոր Վիքհեմը դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով «Սանդերլենդին»: «Մանչեսթեր Սիթիին» խաղի ավարտից մեկ րոպե առաջ պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին:
Կարեւոր միավորներ կորցրեց նաեւ լիվերպուլյան «Էվերտոնը», որը տանը 2:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»՝ չօգտվելով չորրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին» շրջանցելու հնարավորությունից:
Մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» ունի 71 միավոր եւ զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատար «Լիվերպուլը» հավաքել է 77 միավոր, իսկ «Չելսին»՝ 75:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 2:2
Ֆերնանդինյո, 2,Սամիր Նասրի, 89 – Քոնոր Վիքհեմ, 73, 83
«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:3
Ստիվեն Նեյսմիթ, 61, Կեւին Միրալյաս, 86 – Ջեյսոն Պանչոն, 23, Սքոթ Դան, 49, Քամերոն Ժերոմ, 73
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում