«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց հետնապահին, «Էվերտոնը» չկարողացավ շրջանցել «Արսենալին»

00:40   17 ապրիլի, 2014

Անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում չեմպիոնության համար պայքարող «Մանչեսթեր Սիթին» տանը ոչ ոքի խաղաց հետնապահ «Սանդերլենդի» հետ՝ 2:2: 

Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց մանչեսթերցիների բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն, սակայն խաղի վերջնամասում Անգլիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա հարձակվող Քոնոր Վիքհեմը դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով «Սանդերլենդին»: «Մանչեսթեր Սիթիին» խաղի ավարտից մեկ րոպե առաջ պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին:

Կարեւոր միավորներ կորցրեց նաեւ լիվերպուլյան «Էվերտոնը», որը տանը 2:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»՝ չօգտվելով չորրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին» շրջանցելու հնարավորությունից:

Մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» ունի 71 միավոր եւ զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատար «Լիվերպուլը» հավաքել է 77 միավոր, իսկ «Չելսին»՝ 75:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր 

«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 2:2

Ֆերնանդինյո, 2,Սամիր Նասրի, 89 – Քոնոր Վիքհեմ, 73, 83

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:3

Ստիվեն Նեյսմիթ, 61, Կեւին Միրալյաս, 86 – Ջեյսոն Պանչոն, 23, Սքոթ Դան, 49, Քամերոն Ժերոմ, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։