13:53  ,  15 ապրիլի, 2014

Վլադիմիր Կլիչկո. Մահացած մարզիչս ինձ շշնջում է, թե ինչ անել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ անընդհատ լսում է իր մահացած մարզիչ Էմանուել Ստյուարդի ձայնը։ Այդ մասին նա ասել է Sportbox-ին տված հարցազրույցում։ Ամերիկացի մասնագետը մահացել էր 2012 թվականին Չիկագոյի հիվանդանոցներից մեկում։

«Կարոտում են Էմանուել Ստյուարդին։ Նրա հետ ենք սկսել ճանապարհը։ Մարզական ճամբարում յուրաքանչյուր մարզիկ կրում է նրա մի մասնիկը։ Հույս ունեմ, որ հոգեկան խանգարում չունեմ, սակայն իսկապես մարզումների ժամանակ լսում եմ Էմանուելի ձայնը. նա ինձ շշնջում է, թե ինչ անեմ։ Կարող է դա տարօրինակ թվալ, սակայն այդպես է արտահայտվում նրա հոգին մեր մեջ»,- ասել է Կլիչկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում