13:05  ,  15 ապրիլի, 2014

Օբամեյանգ. Ցավալի է հիշել «Ռեալի» հետ խաղի մասին

Ուրախ ենք, որ երկու հիանալի հանդիպում անցկացրեցինք, հատկապես՝ մարտավարության տեսանկյունից մոտ էինք կատարելությանը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյնագը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» եւ Բունդեսլիգայի .30-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» հանդեպ տարած հաղթանակների մասին։

«Ցավալի է հիշել «Ռեալի» հետ հանդիպման մասին, քանի որ շատ մոտ էինք սխրանք գործելուն։ Առաջին խաղում մի քանի հնարավորություններ ունեինք, ինչպես «Չելսին» Փարիզում։ Եթե կարողանայինք աչքի ընկնել, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում