10:52  ,  14 ապրիլի, 2014

Երկրպագուն փորձել է խանգարել Կոստային՝ նրան ցույց տալով մերկ հետույքը

Զվարճալի դրվագ է գրանցվել «Խետաֆեի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հանդիպման ժամանակ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում։

Հանդիպման 66-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել «Խետաֆեի» դարպասին։ Երկրպագուներից մեկն մերկ հետույքն է ցույց տվել Դիեգո Կոստային՝ փորձելով խանգարել նրան։ Իսպանիայի հավաքականի հարձակվողը չի կարողացել հաջող իրացնել 11 մետրանոցը, հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Աթլետիկոն» հաղթել է 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով