00:53  ,  14 ապրիլի, 2014

ՊՍԺ-ի անհաջող այցը Լիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի վերջին խաղում «Լիոնն» ընդունեց առաջատար ՊՍԺ-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Փարիզեցիների 8-խաղյա հաղթական շարքը խախտեց ֆրանսիացի կիսապաշտպան Ջորդան Ֆերիի դիպուկ հարվածը:

Այս պարտությունը ՊՍԺ-ին չխանգարեց 10 միավորի առավելություն պահպանել երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ: «Լիոնը» 51 միավորով 5-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 1:0

Ջորդան Ֆերի, 31

«Ռեյմս» - «Սենտ Էթյեն»՝ 2:2

Գաետան Շարբոնյե, 22, Ֆրանկ Սիգնորիո, 50 – Բրանդաո, 51, Ֆրանցոիս Կլերկ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով