14:55  ,  11 ապրիլի, 2014

Պրեմյեր լիգա. Մարտ ամսվա լավագույնները «Լիվերպուլից» են (ֆոտո)

Անգլիական Պրեմյեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստները եւ մարզիչը ներկայացնում են «Լիվերպուլը»:

Նախորդ ամսվա լավագույն մարզիչը Բրենդան Ռոջերսն է, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ստիվեն Ջերարդին եւ Լուիս Սուարեսին, փոխանցում է Daily Mail-ը:

Մարտին լիվերպուլցիները հաղթել են Անգլիայի առաջնության բոլոր՝ 5 խաղերում: Նախորդ ամիս Սուարեսը դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ «Լիվերպուլի» ավագն աչքի է ընկել 4 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում