11:47  ,  11 ապրիլի, 2014

Մարկոս Պիզելին՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը քիչ ժամանակ անցկացրեց խաղադաշտում, սակայն իր առաջին հարվածով խփեց խաղի միակ գնդակը»,- Մարկոսի մասին գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ժետիսուի» դեմ խաղում Մարկոսը փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում