Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-6-1, 28 նոկաուտ) մենամարտ կանցկացնի WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն Նիկոլաս Ուոլթերսի հետ (23-0, 19 նակաուտ), փոխանցում է Boxingscene.com-ը։
Մենամարտը կկայանա մայիսի 31-ին չինական Մակաոյում։ Կվիճարկվի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։
Ջամայկացի բռնցքամարտիկն այդ գոտին նվաճել է 2012 թվականին՝ նոկաուտի ենթարկելով Դաուլիս Պրոսկոտային։ Դրանից հետո նա հաջողությամբ էր ավարտել տիտղոսի պաշտպանության մենամարտը։
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը պարտվել էր վերջին մենամարտում։ Նոյեմբերի 9-ին Տեխասում 10 ռաունդանոց մենամարտում Դարչինյանը տեխնիկական նակաուտով պարտվել էր երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 38-ամյա Դարչինյանն ուժերը ցանկանում է փորձել խառը մենամարտերում (MMA)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում