18:56  ,  14 մարտի, 2014

Էդգար Մալաքյան. Մեկ ամիս չեմ կարողանա խաղալ

Այժմ Երեւանում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի եւ չեխական «Վիկտորիա» թիմի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, հնարավոր է, դարձյալ վերադառնա Չեխիա: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստը:

Էդգար, հեռացար «Բանանցից», խոսվում էր, որ պետք է տեղափոխվես Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիս»: Որտե՞ղ հանդես կգաս այս մրցաշրջանում:

Ես պետք է տեղափոխվեի «Ժալգիրիս», բայց վնասվածք ստացա, եւ գործարքը տեղի չունեցավ: Այժմ ապաքինվում եմ: Նախնական տվյալներով, մեկ ամիս չեմ կարողանա խաղալ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի:

Հնարավո՞ր է՝ վերադառնաս «Վիկտորիա»:

Այո, շատ հնարավոր է հենց այդպես էլ լինի:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով