Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ բրիտանացի Դեւիդ Հեյի հետ հնարավոր մենամարտը կլինի վերջինն իր կարիերայում։
«Հեյի հետ բանակցությունները շարունակվում են։ Եթե հաջողվի մենամարտ կազմակերպել, ապա այն կլինի վերջինն իմ մարզական կարիերայում», - 40-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է УНН-ն։
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Դեւիդ Հեյը մենամարտեց Կլիչկո եղբայրներից կրտսերի՝ Վլադիմիրի հետ։ Այն ժամանակ ուկրաինացին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Հեյը հայտարարեց, որ պարտության պատճառը ոտքի ճկույթի վնասվածքն էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում