19:56  ,  4 մայիսի, 2012

Արթուր Առաքելյանը չնվաճեց օլիմպիական ուղեգիր

Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը կիսաեզրափակիչում 1։0, 0։5, 3։5 հաշվով պարտվեց գերմանացի Թիմ Շլայխերին եւ չնվաճեց օլիմպիական ուղեգիր։

Ավելի վաղ պայքարն ավարտել էին 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը։

Մայիսի 5-ին մրցագորգ դուրս կգա 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում օլիմպիական ուղեգիր ունեն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով