19:14  ,  4 մարտի, 2014

«Սպարտակն» ամբողջ կազմով ներկա կլինի Ռուսաստան - Հայաստան խաղին

Մոսկվայի «Սպարտակն» ամբողջ կազմով ներկա կլինի մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղին, հաղորդում է «Чемпионат.com»-ը:

Այս օրերին Վալերի Կարպինի թիմը հավաք է անցկացնում «Կրասնոդարի» մարզաբազայում՝ նախապատրաստվելով Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանին: Հայաստանի հավաքականը մարզվում է հարեւանունթյամբ գտնվող խաղադաշտում:

«Սպարտակի» մարզչական կազմը մարտի 5-ին կայանալիք մարզումը տեղափոխել է առավոտյան, որպեսզի թիմը ներկա լինի Երեւանի ժամանակով 18:00-ին մեկնարկելիք խաղին: «Սպարտակից» այդ հանդիպման համար հավաքական են հրավիրվել Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Եվգենի Մակեեւը, Դենիս Գլուշակովը եւ Դմիտրի Կոմբարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում