17:14  ,  4 մայիսի, 2012

Էդգար Ենոքյանը զրկվեց օլիմպիական ուղեգրի հնարավորությունից

Ֆինլանդիայում մեկնարկել է ըմբշամարտի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը։

Հայաստանի ներկայացուցիչներից ազատ ոճայինների պայքարում հաղթանակով է մեկնարկել 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը։ 1/8 եզրափակիչում նա 3։3, 0։6, 4։2 հաշվով պարտության է մատնել մոնղոլ Մանդախնարան Գանզորիգին։
Քառորդ եզրափակիչում Առաքելյանի մրցակիցը կլինի կանադացի Ջոն Մանուել Պինեդան։

74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը 1/16 եզրափակիչում 1։0, 3։1 հաշվով հաղթեց հարավկորեացի Յուն Սեոկ Լիին։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչի հաջորդ մրցակիցը կլինի բելառուս Մուրադ Գայդարովը։

96 կգ քաշային Էդգար Ենոքյանը պարտվել է հենց առաջին գոտեմարտում։ 0։1, 0։3 հաշվով նա տանուլ է տվել հունգարացի Գերգելի Շանդոր Կիսսին։

120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը պայքարի մեջ կմտնի մայիսի 5-ին։

Վերջին վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչի մասնակիցները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով