21:11  ,  21 փետրվարի, 2014

Սերխիո Մարկարյանը հերքում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ինձ նշանակելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, ասաց ուրուգվահայ մարզիչ Սերխիո Մարկարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում: 

«Նման բան չկա, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հեռախոսազրույցում նշեց Մարկարյանը:

Ավելի վաղ նշել էինք, որ 69-ամյա ուրուգվահայ մասնագետը կարող է զբաղեցնել է հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2009 թվականին արդեն մեկ անգամ հրավիրել է Սերխիո Մարկարյանին գլխավորել ազգային հավաքականը: Սակայն կողմերը համաձայնության չէին հասել:

Սպասվում է, որ հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Մարտի 5-ին Կրասնոդարում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի թիմի հետ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով