18:47  ,  21 փետրվարի, 2014

Սերխիո Մարկարյանը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել 69-ամյա ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարկարյանը: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին: Մարկարյանը ժամանակին գլխավորել է Պարագվայի եւ Պերուի հավաքականները, նաեւ բազմաթիվ ակումբային թիմեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2009 թվականին արդեն մեկ անգամ հրավիրել է Սերխիո Մարկարյանին գլխավորել ազգային հավաքականը: Սակայն կողմերը համաձայնության չէին հասել:

Սպասվում է, որ հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Մարտի 5-ին Կրասնոդարում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի թիմի հետ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով