Դորտմունդի «Բորուսիան» վերջին երկու խաղում հավաքեց 6 միավոր՝ հաղթելով գոլերի 9։1 տարբերությամբ։ Դորտմունդիցները խաղում էին այնպես, ինչպես լավագույն ժամանակներում, գրում է Sport-Express-ը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակին Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կատարած գոլային փոխանցմանը։
«Բորուսիան» խփեց տարրատեսակ գոլեր։ Նրանից լավագույնն Օբամեյանգի խփած գնդակն էր։ Սակայն այդ գոլի կեսը պատկանում է Հենրիխ Մխիթարյանին. հայ կիսապաշտպանը խլեց գնդակը եւ հիանալի փոխանցում կատարեց ամբողջ տուգանայինի միջով։ Օբամեյանգին մնում էր միայն չվրիպել։
«Բորուսիան» շարունակում է ձեռք բերել լավագույն մարզավիճակը»,- գրում է ռուսական կայքը։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթեց 4։0 հաշվով, իսկ 25-ամյա կիսապաշտպանը դարձավ տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում