Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում դահուկացատկի անհատական մրցումներում ամենաուժեղը Կամիլ Ստոխն էր, ով չորրորդ ոսկե մեդալը նվաճեց Լեհաստանի համար:
Ճապոնացի Նորիակի Կասաին դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սլովենիան ներկայացնող Պետեր Պրեւցը բավարարվեց բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ Սոչոիում լեհերի առաջին ոսկե մեդալը նվաճել էր հենց Կամիլ Ստոխը, ով փետրվարի 9-ին հաղթել էր դահուկացատկի միջին ոստնակի անահատական մրցումներում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկացատկ, անհատական, տղամարդիկ
1. Կամիլ Ստոխ (Լեհաստան) – 278.7
2. Նորիակի Կասաի (Ճապոնիա) – 277.4
3. Պետեր Պրեւց (Սլովենիա) – 274.8
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում