Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Բելառուսի եւ իր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Դարյա Դոմրաչեւան, որն առաջինն էր բիատլոնի 15 կմ անհատական մրցավազքում: 27-ամյա Դոմրաչեւան հետ թողեց շվեյցարացի Սելինա Գասպարինին: Նա Բելառուսի առաջին կրկնակի օլիմպիական չեմպիոնն է ձմեռային մարզաձեւերում:
Բրոնզե մեդալը եւս Բելառուսինն է: Նադեժդա Սկարդինոն ցույց տվեց երրորդ արդյունքը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, 15 կմ անհատական մրցավազք, կանայք
1. Դարյա Դոմրաչեւա (Բելառուս)՝ 43:19.6
2. Սելինա Գասպարին (Շվեյցարիա)՝ +1:15.7
3. Նադեժդա Սկարդինո (Բելառուս)՝ +1:38.2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում