Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով դահուկային սպորտի դասական ոճի 15 կմ մրցավազքում զբաղեցրեց 46-րդ տեղը։
Հայ դահուկորդի արդյունքն է 42:39.1 րոպե։ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Եղոյանը չի մասնակցել մրցավազքին։
Ոսկե մեդալը նվաճել է շվեյցարացի Դարիո Կոլոնյան՝ դառնալով եռակի օլիմպիական չեմպիոն։ Արծաթե մեդալը բաժին հասավ նորվեգացի Յուհան Ուլսոնին, իսկ բրոնզը՝ շվեդ Դանիել Ռիկարդսոնին։
Հիշեցնենք, որ մրցմանը մասնակցում էր 92 դահուկորդ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, դասական ոճ, 15 կմ, տղամարդիկ
1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա)՝ 38:29.7
2. Յուհան Ուլսոն (Նորվեգիա)՝ +28,5
3. Դանիել Ռիկարդսոն (Շվեդիա)՝ +38,8
46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան)՝ 42:39.1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում