Բիատլոնի աշխարհի 5-ակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։
Ֆրանսիացին ուժեղագույնն էր անհատական մրցաշարի 20 կմ մրցավազքում։ 25-ամյա ֆրանսիացու արդյունքն է 49:31.7։ Գերմանացի Էրիկ Լեսերը նվաճեց արծաթե մեդալը, իսկ բրոնզը բաժին հասավ ռուսաստանցի Եվգենի Գարանիչեւին։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, անհատական, 20 կմ, տղամարդիկ
1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)՝ 49:31.7
2. Էրիկ Լեսեր (Գերմանիա)՝ 49:43.9
3. Եվգենի Գարանիչեւ (Ռուսաստան)՝ 50:06.2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում