18:32  ,  13 փետրվարի, 2014

Արթուր Սարկիսով. Ցանկանում ենք օգնել հավաքականին ավելի բարձրանալ

Շատ հաճելի է, որ օգնում ենք Հայաստանի հավաքականին բարձրանալ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Ցանկանում ենք էլ ավելի օգնել, որպեսզի ավելի շատ բարձրանա: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով փետրվարի 12-ին պայմանագիր է կնքել «Վոլգայի» հետ:

Արթուր, ինչպե՞ս ընթացավ վերջին ամիսը քեզ մոտ: Այլ ակումբներից առաջարկներ ունեի՞ր:

Այո, ունեի, սակայն անուններ չեմ կարող ասել: «Վոլգայի» հետ մասնակցեցի հավաքներին: Այժմ պետք է պատրաստվեմ մրցաշրջանին:

Ակումբները Ռուսաստանի՞ց էին:

Հիմնականում, այո: Կային նաեւ այլ առաջնություններից, սակայն ցանկանում էի մնալ այստեղ, դրա համար էլ Ռուսաստանում էի թիմ փնտրում:

Դու նախկինում արդեն հանդես ես եկել «Վոլգայում»: Ի՞նչն է փոխվել այս ընթացքում թիմում:

Նոր խաղացողներ են եկել: Պարզ է, թե ինչ ուղղությամբ է շարժվելու թիմը, ինչպիսի ֆուտբոլ է խաղալու: Ինձ ամեն բան ձեռք է տալիս:

Գիտե՞ս, թե ինչպես դասավորվեց կարիերան նախկին թիմակիցներդ մոտ: Խոսե՞լ ես Մանուչարյանի հետ:

Ցավոք, դեռ չեմ շփվել տղաների հետ: Նոր եմ վերադարձել հավաքից:

Այսօր Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ ռեկորդային 30-րդ տեղ՝ առանց մարզիչի եւ խաղերի: Ի՞նչ կասես այդ մասին:

Շատ հաճելի է, որ օգնում ենք թիմին բարձրանալ աղյուսակում: Ցանկանում ենք էլ ավելի օգնել, որպեսզի ավելի շատ բարձրանա:

Ամբողջ կյանքդ ապրել ես Ռուսաստանում: Շուտով Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունես այդ խաղից:

Սպասելիքներս մեծ են: Ռուսաստանն ուժեղ թիմ է, այդ պատճառով ուրախ եմ եւ սպասում եմ այդ խաղին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով