09:57  ,  12 փետրվարի, 2014

Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» լավ խաղաց 70 րոպե

«Բորոււսիայի» համար շատ կարեւոր էր դուրս գալ կիսաեզրափակիչ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մեկնաբանել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Բորուսիան» հիանալի ֆուտբոլ ցուցադրեց 70 րոպե: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում թիմը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել իր ռիթմը, եւ ես սկսեցի կասկածել հաղթանակի հարցում: Սակայն մենք կարողացանք վերադառնալ մեր մեր խաղին: «Բորոււսիայի» համար շատ կարեւոր էր դուրս գալ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Կարծում եմ՝ մենք ի զորու ենք նաճել այս տիտղոսը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆրանկֆուրտում «Բորոււսիայի» մեկնարկային կազմում խաղաց 89 րոպե: Հենց նրա իրացրած անկյունային հարվածից հետո գաբոնցի կհարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց խաղի միակ գնդակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս