Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի սահնակային սպորտի կանանց մրցումների ոսկե եւ արծաթե մեդալները տեղափոխվեցին Գերմանիա: Նատալի Գեյզենբերգը նվաճեց չեմպիոնական տիտղոսը, իսկ Տատյանա Հյուֆները նվաճեց արծաթե մեդալ: Բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկուհի Էրին Հեմլինը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սահնակային սպորտ, կանայք
1. Նատալի Գեյզենբերգ (Գերմանիա)՝ 3.19,768.
2. Տատյանա Հյուֆներ (Գերմանիա)՝ +1,139.
3. Էրին Հեմլին (ԱՄՆ)՝ +1,377…
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում