Ռուսաստանցի գեղասահորդ Յուլիա Լիպնիցկայան դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ չեմպիոնը: Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Լիպնիցկայան Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի թիմային մրցաշարում չեմպիոն հռչակվեց 15 տարեկան 249 օրական հասակում: Նա ցուցադրեց արտակարգ ելույթ:
Յուլիա Լիպնիցկայան գերազանցեց ամերիկացի Տարա Լիպինսկու ռեկորդը: 1998-ին Նագանոյում կայացած Խաղերում ամերիկուհին չեմպիոն էր դարձել 15 տարեկան 255 օրական հասակում, փոխանցում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ գեղասահորդները Սոչիում նվաճեցին ռուսների առաջին ոսկե մեդալը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:47 , 31 հոկտեմբերի
13:28 , 31 հոկտեմբերի
09:07 , 31 հոկտեմբերի
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի