Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 9-ին պայքարի մեջ մտան Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը:
Դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ) մասնակցեցին Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր մրցանակային տեղեր չգրավեցին:
21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը:
Այս մրցատարածությունում ոսկե մեդալ նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան, ով դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շվեդ Մարկուս Հելեները գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն դարձավ բրոնզե մեդալակիր:
Փետրվարի 11-ին Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը կմասնակցեն սպրինտի ազատ ոճի մրցումներին: Սոչիում Հայաստանը կներկայացնեն նաեւ դահուկավազորդ Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, սկիատլոն՝ 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ, տղամարդիկ
1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա) - 1:08:15.4
2. Մարկուս Հելեներ (Շվեդիա) - 1:08:15.8 (+0.4)
3. Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) - 1:08:16.8 (+1.4)
46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան) - 1:13:16.6 (+5:01.2)
63. Արթուր Եղոյան (Հայաստան) - 1:17:44.5 (+9:29.1)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում