Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բիատլոնի 10 կմ սպրինտի մրցումներն ավարտվեցին Նորվեգիայի ներկայացուցիչ Ուլե-Էյնար Բյորնդալենի հաղթանակով:
40-ամյա Բյորնդալենը դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարերում ոսկե մեդալ նվաճած ամենատարեց մարզիկը: Այս մրցաձեւում արծաթե մեդալակիր դարձավ ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը, իսկ չեխ Յարոսլավ Սոուկուպն արժանացավ բրոնզե մեդալի:
Ուլե-Էյնար Բյորնդալենը 7-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Նախկինում նորվեգացին հաղթել էր նաեւ Նագանոյի (1998թ.), Սոլտ-Լեյք-Սիթիի (2002թ.) եւ Վանկուվերի (2010թ.) Խաղերում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, տղամարդիկ, 10 կմ, սպրինտ
1. Ուլե-Էյնար Բյորնդալեն (Նորվեգիա) – 24.33,5 (1 տուգանային շրջան)
2. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա) – մնացած 1,3 (0)
3. Յարոսլավ Սոուկուպ (Չեխիա) + 5,7 (0).
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում