12:55  ,  8 փետրվարի, 2014

Ծնելիության ռեկորդ՝ Սոչիի Խաղերի բացման օրը

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը Սոչիում գրանցվել է ծնելիության ռեկորդ: Օլիմպիական մայրաքաղաքում փետրվարի 7-ին ծնվել է 34 երեխա, ինչը ռեկորդային ցուցանիշ է տասը տարվա մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Խաղերի բացման օրը Սոչիում ծնվել է 24 տղա, 10 աղջիկ: Սա ռեկորդային արդյունք է վերջին տասը տարիներին»,- ասել է Սոչիի պերինատալ կենտրոնի գլխավոր բժիշկ Օլգա Տուրենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English