22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պատվիրակությունը շքերթն ավարտվեց: Առաջինը «Ֆիշտ» ստադիոնի ասպարեզ դուրս եկավ Հունաստանի պատվիրակությունը, վերջին Ռուսաստանինը: Հունաստանը՝ որպես Օլիմպիական խաղերի ստեղծող ամառային եւ ձմեռային խաղերում միշտ առաջինն է դուրս գալիս, իսկ եզրափակում է շքերթը ընդունող երկրի պատվիրակությունը, այդ դեպքում Ռուսաստանը: Դրոշակակիրը բոբսլեյիստ Ալեքսանդր Զուբկովն էր: Իսկ առջեւում քայլում էր մոդել Իրինա Շեյքը: Ինչպես եւ խոստացել էին կազմակերպիչները աշխարհում հայտնի միակ ռուսական պոպ-նախագիծը՝ «Տատուի» «Нас не догонят» երգով ուղեկցվեց ամենամարդաշատ պատվիրակության ընթացքը:
88 երկրների պատվիրակություններ դուրս եկան ասպարեզ: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն էր դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, որը երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում