15:51  ,  5 փետրվարի, 2014

«Սպարտակը» չի ժամանի Երեւան

Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի ընթացքում հավաք չի անցկացնի Երեւանում:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Վալերի Կարպինի թիմի ձմեռային հավաքներից մեկը նախատեսված է անցկացնել Հայաստանում: NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ, որ «Սպարտակը», ամենայն հավանակնաությամբ, չի ժամանի Երեւան, քանի որ մարտի 5-ին Կրասնոդարում տեղի կունենա Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպումը, որին կմասնակցեն մոսկովյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ։

Հնարավոր է, որ «Սպարտակը» վերջին նախապատրաստական խաղերը կանցկացնի Կրասնոդարում, ինչից հետո կմեկնի Գրոզնի, որտեղ մարտի 9-ին Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում կմրցի «Թերեկի» հետ:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» փետրվարի 5-ի առավոտյան մեկնել էր Պորտուգալիա, որտեղ կանցկացնի այս տարվա երկրորդ հավաքը՝ մասնակցելով The Atlantic Cup ընկերական մրցաշարին: Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի ձմեռային երրորդ հավաքը կկայանա փետրվարի 19-ից մարտի 1-ն իսպանական Մարբելյայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով